ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայաստանն իր դաշնակցից ապօրինի գողացված փողերից է օգնություն ստանալու

Հայաստանն իր դաշնակցից ապօրինի գողացված փողերից է օգնություն ստանալու
27.07.2024 | 12:38

Եվրամիությունը հայտարարել է ՈՒկրաինային ռազմական աջակցության նպատակով 1,5 միլիարդ եվրոյի առաջին վճարման մասին՝ օգտագործելով ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները: Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 26-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նշվում է, որ այդ գումարը կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամին: Այս նույն հիմնադրամից, պալատկա գնելու համար, 10 մլն եվրո է ստանալու նաև Հայաստանը։ Այսինքն, տեսականորեն Հայաստանը իր դաշնակցից ապօրինի գողացված փողերից է օգնություն ստանալու։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3584

Մեկնաբանություններ